Հոդված 6
Հոդված 6.
Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 8. ՄԻԱՎ-ով վարակված օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց բուժումը
Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց օրգանիզմում ՄԻԱՎ-ի հայտնաբերման դեպքում նրանց բուժումը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՄԻԱՎ-ով վարակված օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք բուժման նպատակով մուտք են գործում Հայաստանի Հանրապետություն՝ համաձայն օրենքով սահմանված կարգի։»: