Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8.

Օրենքի 11-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 11.

ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության ենթակա խմբերը

Պարտադիր բժշկական խորհրդատվության և հետազոտության ենթակա են՝

ա) արյան, կենսաբանական հեղուկների, հյուսվածքների և օրգանների դոնորները.

բ) ՄԻԱՎ-ի վարակ ունեցող մայրերից ծնված երեխաները:

Բուժաշխատողների կողմից ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվություն և հետազոտություն տրամադրվում է՝

ա) հղի կանանց.

բ) սեռավարակակիրներին.

գ) թմրամոլներին.

դ) ազատազրկման վայրերում գտնվողներին:

Բնակչության բոլոր խմբերն իրավունք ունեն ստանալու ՄԻԱՎ-ի վերաբերյալ կամավոր խորհրդատվություն և հետազոտություն:

Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը սահմանում է սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով սահմանված խորհրդատվության և հետազոտության կարգերը:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։