Հոդված 1
Հոդված 1.
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-320 օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածում`
1) 1-ին կետը «Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերը և կարգադրությունները,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումները,» բառերով.
2) 2-րդ կետը «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշումները,» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի կարգադրությունները,» բառերով, նույն կետից հանել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի,» բառերը: