Հոդված 3
Հոդված 3.
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-րդ հոդվածով.
«Հոդված 13.1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումները և կարգադրությունները
1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահն ընդունում է որոշումներ և կարգադրություններ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում:
2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումները չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և Հայաստանի Հանրապետության օրենքներին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացրած միջազգային պայմանագրերին:
3. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի կարգադրությունները չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերին և կարգադրություններին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացրած կամ Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին:
4. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը կարող է ընդունել նորմատիվ որոշումներ և անհատական կարգադրություններ:»: