Հոդված 7
Հոդված 7.
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 51.1-րդ հոդվածով.
«Հոդված 51.1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումները և կարգադրությունները հրապարակելը և դրանց ուժի մեջ մտնելը
1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումները ենթակա են պարտադիր պաշտոնական հրապարակման` օրենքով սահմանված կարգով:
Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կամ նիստ գումարելու մասին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումները հրապարակվում և ուժի մեջ են մտնում այդ ակտերով նախատեսված կարգով ու ժամկետներում` հրապարակվելուց կամ դրա մասին տեղեկացվելուց հետո:
2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի կարգադրությունները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի կողմից և ուժի մեջ են մտնում սույն օրենքի 60-րդ հոդվածով սահմանված ժամկետներում և կարգով:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի կարգադրությունները, դրանցով նախատեսված դեպքերում, կարող են ուժի մեջ մտնել ստորագրման պահից: