Հոդված 2
Հոդված 2.
Օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» և «բ» կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ա) Հայաստանի Հանրապետություն այցելության մուտքի արտոնագիր տալու համար`
մինչև 120 օր ժամկետով գտնվելու
իրավունքով բազային տուրքի 15-ապատիկի չափով
մինչև 21 օր ժամկետով գտնվելու
իրավունքով բազային տուրքի 3-ապատիկի չափով.
բ) Հայաստանի Հանրապետություն այցելության բազմակի մուտքի արտոնագիր տալու համար`
մինչև 120 օր ժամկետով գտնվելու
իրավունքով և մինչև մեկ տարի
վավերականության ժամկետով բազային տուրքի 40-ապատիկի չափով
մինչև 60 օր ժամկետով գտնվելու
իրավունքով և մինչև 6 ամիս
վավերականության ժամկետով բազային տուրքի 20-ապատիկի չափով»: