Հոդված 1
Հոդված 1.
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 14-րդ հոդվածի 9-րդ մասի «ա» և «բ» կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ա) Հայաստանի Հանրապետություն այցելության մուտքի արտոնագիր տալու համար`
մինչև 120 օր ժամկետով գտնվելու
իրավունքով բազային տուրքի 15-ապատիկի չափով
մինչև 21 օր ժամկետով գտնվելու
իրավունքով բազային տուրքի 3-ապատիկի չափով.
բ) Հայաստանի Հանրապետություն այցելության բազմակի մուտքի արտոնագիր տալու համար`
մինչև 120 օր ժամկետով գտնվելու
իրավունքով և մինչև մեկ տարի
վավերականության ժամկետով բազային տուրքի 40-ապատիկի չափով
մինչև 60 օր ժամկետով գտնվելու
իրավունքով և մինչև 6 ամիս
վավերականության ժամկետով բազային տուրքի 20-ապատիկի չափով»: