Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5.

Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.2-րդ հոդվածով`

«Հոդված 19.2. Զբոսաշրջության բնագավառում լիցենզիաներ տրամադրելու և հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման համար պետական տուրքի դրույքաչափերը

1. Զբոսաշրջության բնագավառում լիցենզիա տրամադրելու համար`

ա) զբոսավարների գործունեության

լիցենզիաների համար` տարեկան բազային տուրքի 10-ապատիկի չափով.

բ) ուղեկցորդների գործունեության

լիցենզիաների համար` տարեկան բազային տուրքի 10-ապատիկի չափով:

2. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման (սահմանված չափանիշներին համապատասխան) համար`

ա) մինչև երեք աստղ հյուրանոցի, մոթելի

յուրաքանչյուր աստղի համար` տարեկան բազային տուրքի 150-ապատիկի չափով.

բ) չորս աստղ հյուրանոցի, մոթելի

յուրաքանչյուր աստղի համար` տարեկան բազային տուրքի 200-ապատիկի չափով.

գ) հինգ աստղ հյուրանոցի, մոթելի

յուրաքանչյուր աստղի համար` տարեկան բազային տուրքի 250-ապատիկի չափով.

դ) հյուրանոցատիպ հանգրվանի, առողջարանի

յուրաքանչյուր աստղի համար` տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով.

ե) հանգստյան և մասնագիտացված

ճամբարի կամ տան, պանսիոնի,

զբոսաշրջային, մանկապատանեկան,

ճամբարային բնակատեղի (համալիրի)`

I կարգի համար` տարեկան

II կարգի համար` տարեկան

III կարգի համար` տարեկան բազային տուրքի 150-ապատիկի չափով

բազային տուրքի 100-ապատիկի չափով

բազային տուրքի 50-ապատիկի չափով.

զ) զբոսաշրջային տան`

I կարգի համար` տարեկան

II կարգի համար` տարեկան

III կարգի համար` տարեկան բազային տուրքի 15-ապատիկի չափով

բազային տուրքի 10-ապատիկի չափով

բազային տուրքի 5-ապատիկի չափով:»:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ս. Սարգսյան

2009 թ. մայիսի 18

Երևան

ՀՕ-108-Ն

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։