Հոդված 36
Հոդված 36.
Օրենքի 99-րդ հոդվածում`
1) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Այդ տեղեկանքը ուղարկվում է նաև պատգամավորների էլեկտրոնային հասցեներին:».
2) 3-րդ մասի «ա» կետից հանել «, մշտական հանձնաժողովի նախագահին կամ» բառերը.
3) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ա.1» և «ա.2» կետերով.
«ա.1) նա Ազգային ժողովի կողմից ուղարկվել է գործուղման.
ա.2) նա ձերբակալվել է, կամ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը.».
4) 3-րդ մասի «բ» կետը «քվեարկությունից» բառից առաջ լրացնել «բացակայելուց առաջ կամ» բառերով.
5) 3-րդ մասի «գ» կետում «30» թիվը փոխարինել «15» թվով, «պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին» բառերը` «Ազգային ժողովի նախագահին» բառերով, իսկ «որոշմամբ» բառը` «կողմից» բառով.
6) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Նախորդ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից անհարգելի բացակայած պատգամավորների բացակայության հարցը ընդգրկվում է հերթական նստաշրջանի առաջին չորսօրյա նիստերի օրակարգում:»: