Հոդված 37
Հոդված 37.
Օրենքի 102-րդ հոդվածում`
1) վերնագրի «ծրագրերի» բառը փոխարինել «ծրագրի» բառով.
2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Կենտրոնական բանկի կողմից Ազգային ժողով ներկայացվող «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դրամավարկային քաղաքականության ծրագիրն Ազգային ժողով ուղարկելու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում, ընդգրկվում է չորսօրյա նիստերի օրակարգում:»: