Հոդված 18
Հոդված 18.
Օրենքի 41-րդ հոդվածում`
1) 8-րդ մասը «նախագիծը» բառից հետո լրացնել «, որով առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկությունների ներկայացման համար նախատեսվում է առնվազն 3 ժամ» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ մասով.
«9. Սույն հոդվածի 8-րդ կետով նախատեսված հատուկ ընթացակարգով առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկությունները պաշտոնապես ներկայացվում են հեղինակին (հիմնական զեկուցողին) և գլխադասային հանձնաժողով:»: