Հոդված 34
Հոդված 34.
Օրենքի 87-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի «հաշվետվությունն» բառը փոխարինել «հաշվետվությունը` պաշտոնապես և էլեկտրոնային տարբերակով, ինչպես նաև դրա վերաբերյալ Կենտրոնական բանկի կողմից Կառավարություն ներկայացրած Կենտրոնական բանկի պաշտոնական եզրակացությունն» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը` իր որոշմամբ, պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը շրջանառության մեջ դրվելուց հետո` 10-օրյա ժամկետում, Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում հաշվետվության ամփոփ նկարագիրը:»: