Հոդված 5
Հոդված 5.
Օրենքի 18-րդ հոդվածում`
1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ.1» կետով.
«գ.1) ընդունում և հրապարակում է որոշումներ և կարգադրություններ.».
2) 1-ին մասի «է» կետի «որոշում է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում Ազգային ժողովի պատվիրակությունների կազմը» բառերը փոխարինել «հաստատում է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում, միջխորհրդարանական հանձնաժողովներում Ազգային ժողովի պատվիրակությունների կազմերը, դրանց կազմավորման և գործունեության կարգերը» բառերով.
3) 1-ին մասի «ժե» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ժե) հաստատում է Աշխատակազմի կառուցվածքը և կանոնադրությունը.».
4) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժե.1» կետով.
«ժե.1) հաստատում է Աշխատակազմի հաստիքացուցակը և աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը.».
5) 1-ին մասի «ժզ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ժզ) նշանակում և ազատում է Աշխատակազմի և նրա կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին.».
6) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժզ.1» կետով.
«ժզ.1) սահմանադրական դատարանում նշանակում է Ազգային ժողովի ներկայացուցիչ.».
7) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժէ.2» կետով.
«ժէ.2) իր նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի առաջարկությամբ հասարակական կամ պայմանագրային հիմունքներով հրավիրում է փորձագետ (մասնագետ) և (կամ) օրենսդրական ակտի նախագիծն ուղարկում է փորձաքննության.».
8) 1-ին մասի «ի» կետը «ասուլիսների» բառից հետո լրացնել «, ճեպազրույցների» բառով.
9) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ի.1 » և «ի.2 » կետերով.
«ի.1) սահմանում է Ազգային ժողովի նիստերի և «Խորհրդարանական շաբաթ» հեռուստահաղորդաշարի հեռարձակման համար մրցույթի պայմանները.
ի.2) սահմանում է «Խորհրդարանական շաբաթ» հեռուստահաղորդաշարի ընթացքում հանձնաժողովների, խմբակցությունների և պատգամավորական խմբերի, ինչպես նաև խմբակցություններում և պատգամավորական խմբերում չընդգրկված պատգամավորների ելույթների հերթականության կարգը.».
10) 1-ին մասի «իա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«իա) ստեղծում է Ազգային ժողովի բարեկամական խմբեր և լուծարում դրանք, հաստատում է դրանց կազմերը, կազմավորման և գործունեության կարգերը.».
11) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «իբ» և «իգ» կետերով.
«իբ) հաստատում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվո մեդալի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվոգրի նկարագրությունը և պարգևատրման կարգը.
իգ) պարգևատրում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվո մեդալով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվոգրով.
12) 2-րդ մասի «և «ի»» բառերը փոխարինել «, «ի», «ի.1» և «ի.2»» բառերով.
13) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ և 4-րդ մասերով.
«3. Սույն հոդվածի 1-ին կետի «բ», «ժ», «ժե», «ի», «իբ» և «ի.1» ենթակետերով նախատեսված դեպքերում Ազգային ժողովի նախագահն ընդունում է որոշումներ, իսկ սույն հոդվածի 1-ին կետի «ե», «է», «ժդ.1», «ժե.1», «ժզ», «ժը», «ի.2», «իա» և «իգ» ենթակետերով նախատեսված դեպքերում` կարգադրություններ:
4. Սույն հոդվածի 1-ին կետի «բ», «ե», «է», «ժ», «ժե», «ժե.1», «ժզ», «ժզ.1», «ի», «ի.1», «ի.2», «իա», «իբ» և «իգ» ենթակետերով նախատեսված դեպքերում Ազգային ժողովի նախագահի ընդունած ակտերը երկօրյա ժամկետում ուղարկվում են հանձնաժողովներին, խմբակցություններին և պատգամավորական խմբերին:»: