Հոդված 6
Հոդված 6.
Օրենքի 21-րդ հոդվածում`
1) 4-րդ մասի «բ» կետի «հեռուստատեսություն,» բառից հետո լրացնել «ինտերնետ (համացանց),» բառերով.
2) 4-րդ մասի «է» կետը «առողջապահության» բառից հետո լրացնել «, մայրության և մանկության» բառերով.
3) 4-րդ մասի «ը» կետը «էներգետիկա» բառից հետո լրացնել «, բնական պաշարներ, բացառությամբ ջրային պաշարների» բառերով, իսկ «ժ» կետի «բնական» բառը փոխարինել «ջրային» բառով.
4) 4-րդ մասի «թ» կետի «ֆինանսավարկային կազմակերպություններ» բառերը փոխարինել «ֆինանսական (դրամական, կապիտալի, վարկային, ապահովագրական և արժեթղթերի) շուկաներ» բառերով.
5) 8-րդ մասի «և օրաթերթերով» բառերը փոխարինել «և «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթով» բառերով: