Հոդված 14. Փոխհատուցման ենթակա գումարի հաշվարկման ելակետային տվյալները և դրանք հաշվառող մարմինները
Հոդված 14. Փոխհատուցման ենթակա գումարի հաշվարկման ելակետային տվյալները և դրանք հաշվառող մարմինները
1. Փոխհատուցման ժամանակահատվածի յուրաքանչյուր տարվա համար համայնքի բյուջեին փոխհատուցման ենթակա գումարը հաշվարկվում է ելակետային տվյալների հիման վրա: Հաշվարկների արդյունքում փոխհատուցման ենթակա գումարը սույն օրենքի 5-րդ հոդվածի համաձայն նախատեսվում է հազար դրամներով` կլորացված տասնորդականի ճշտությամբ:
2. Ելակետային են համարվում այն տվյալները, որոնք օգտագործվում են սույն օրենքով սահմանված բանաձևերում` յուրաքանչյուր համայնքի համար: Լիազոր մարմինը յուրաքանչյուր տարի սահմանում է ելակետային տվյալների ցանկը, դրանք հաշվարկելու կարգը, լիազոր մարմին այդ տվյալների ներկայացման ձևը, այն լրացնելու կարգը և դրանք բյուջետային օրենսդրությամբ սահմանված ժամկետում տրամադրում այդ տվյալները հաշվառող մարմիններին:
3. Ելակետային տվյալները հաշվառում են համապատասխան պարտադիր վճարը վճարողներին հաշվառող կամ պարտադիր վճարի գանձման համար պատասխանատու պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինները` իրենց իրավասությունների շրջանակում: Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հաշվառվող ելակետային տվյալներ կարող են համարվել նաև այն տվյալները, որոնք սույն օրենքով սահմանված բանաձևերում կիրառվելու համար տեղական ինքնակառավարման մարմինները պաշտոնապես ստանում են հարկատուներից և(կամ) պետական մարմիններից:
4. Սույն օրենքի իմաստով ելակետային տվյալ է համարվում նաև դրանք հաշվառող մարմնի կողմից սույն հոդվածով սահմանված կարգով տրամադրված տեղեկատվությունն այն մասին, որ լիազոր մարմնի սահմանած ելակետային տվյալների ցանկում ընդգրկված` իր կողմից հաշվառման ենթակա որևէ տվյալ առկա չէ:
5. Հաշվառող մարմնի կողմից սույն օրենքով սահմանված կարգով տրամադրված ելակետային տվյալները կարող է փոփոխել միայն այդ մարմինը: Տեղական ինքնակառավարման մարմինն այդ փոփոխությունները կատարում է սույն օրենքով, իսկ պետական մարմինը` բյուջետային օրենսդրությամբ սահմանված կարգով:
6. Ելակետային տվյալները դրանք հաշվառող մարմինները լիազոր մարմին են ներկայացնում յուրաքանչյուր տարի` բյուջետային օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:
7. Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրվող ելակետային տվյալները հավաքում են համապատասխան մարզպետարանները, Երևանում` Երևանի քաղաքապետարանը (այսուհետ` մարզպետարաններ):
Տեղական ինքնակառավարման մարմիններից ելակետային տվյալների ստացման առավելագույն ժամկետը մարզպետարաններում սահմանվում է բյուջետային օրենսդրությամբ:
Հարկատուներից և(կամ) պետական մարմիններից պաշտոնապես ստացած ելակետային տվյալները տեղական ինքնակառավարման մարմինները մարզպետարանին են տրամադրում այդ հարկատուներից և(կամ) պետական մարմիններից ստացված գրությունների պատճենների հետ:
Մարզպետարաններն ուսումնասիրում են տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված ելակետային տվյալների համապատասխանությունը լիազոր մարմնի սահմանած ելակետային տվյալների ցանկին, դրանց հաշվարկման կարգին, ներկայացման ձևին և լրացնելու կարգին: Եթե ուսումնասիրության արդյունքում մարզպետարանը որևէ համայնքի գծով հայտնաբերում է անհամապատասխանություն, ապա այդ մասին նա անհապաղ պաշտոնապես տեղեկացնում է տվյալ համայնքի ղեկավարին: Եթե մարզպետարանի հայտնաբերած խախտումը տվյալ տեղական ինքնակառավարման մարմինը մինչև սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված ժամկետի ավարտը չի վերացնում, ապա այդ ժամկետը լրանալուց հետո` երեք օրվա ընթացքում, մարզպետարանը տվյալ տեղական ինքնակառավարման մարմնից ստացված բոլոր ելակետային տվյալները վերադարձնում է վերջինիս` նշելով վերադարձման հիմքը:
Սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված ժամկետից հետո տեղական ինքնակառավարման մարմնի տրամադրած ելակետային տվյալները մարզպետարանում ստանալու դեպքում վերջինս եռօրյա ժամկետում վերադարձնում է դրանք համապատասխան տեղական ինքնակառավարման մարմին` նշելով վերադարձման հիմքը: Այս դեպքում տվյալ համայնքի նկատմամբ կիրառվում է սույն օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասի նորմը:
8. Մարզպետարանները տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված ելակետային տվյալները լիազոր մարմին են ներկայացնում «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած իրավական հսկողության բարձրագույն մարմնի միջոցով: