Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-12-31-ից մինչև 2009-06-08։Բացել գործող տեքստը

Հոդված 16. Ելակետային տվյալների բացակայությամբ կամ ճշգրտմամբ պայմանավորված փոխհատուցման ենթակա գումարի վերահաշվարկը և տրամադրումը

գործել է մինչև 2009-06-08Բացել ARLIS-ում

Հոդված 16. Ելակետային տվյալների բացակայությամբ կամ ճշգրտմամբ պայմանավորված փոխհատուցման ենթակա գումարի վերահաշվարկը և տրամադրումը

1. Տեղական ինքնակառավարման մարմնի կողմից փոխհատուցման ժամանակահատվածի տվյալ տարվա ելակետային տվյալները օրենսդրությամբ սահմանված ժամկետներում, լիազոր մարմնի սահմանած ցանկով, ձևով և սույն օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված կարգով չտրամադրելու դեպքում այդ տարվա համայնքի բյուջեի կրած կորուստները չեն փոխհատուցվում:

2. Ստուգումներով կամ ինքնուրույն հայտնաբերած սխալ ելակետային տվյալների կամ սխալ կատարված հաշվարկների ճշգրտման արդյունքում Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքի համաձայն` համայնքի բյուջեին փոխհատուցման ենթակա գումարի դիմաց`

ա) ավելի վճարված գումարները ենթակա են համայնքի բյուջեից վերադարձման պետական բյուջե` այդ մասին լիազոր մարմնի կողմից համայնքի ղեկավարին տեղեկացնելուց հետո` 18 ամսվա ընթացքում.

բ) պակաս վճարված կամ չվճարված գումարները ենթակա են հատկացման համայնքի բյուջեին, եթե փոխհատուցման ենթակա գումարի վերահաշվարկը կատարվել է պետական կառավարման մարմնի տրամադրած ելակետային տվյալների կամ լիազոր մարմնի կատարած հաշվարկների ճշգրտման հետևանքով: Նշված գումարները պետական բյուջեից համայնքին հատկացվում են ոչ ուշ, քան վերահաշվարկ կատարելու համար հիմք հանդիսացող փաստը հայտնաբերելու տարվան հաջորդող բյուջետային տարվա ընթացքում:

Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պարտավորությունները չեն կարող առաջանալ, եթե ստուգումներով կամ ինքնուրույն հայտնաբերած սխալ ելակետային տվյալների ճշգրտումները սույն օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով լիազոր մարմնում ստացվել են, կամ կատարված հաշվարկների սխալ լինելու վերաբերյալ լիազոր մարմինը տեղեկացվել է համապատասխանաբար սխալ ելակետային տվյալներ տրամադրելու կամ սխալ հաշվարկներ կատարելու տարվան հաջորդող տարվա սեպտեմբերի 1-ից հետո:

(16-րդ հոդվածը խմբ. 27.11.08 ՀՕ-214-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։