Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-12-31-ից մինչև 2009-06-08։Բացել գործող տեքստը

Հոդված 5. Համայնքի բյուջեի կորուստների գումարի հաշվարկման և նախատեսման կարգը

գործել է մինչև 2009-06-08Բացել ARLIS-ում

Հոդված 5. Համայնքի բյուջեի կորուստների գումարի հաշվարկման և նախատեսման կարգը

1. Փոխհատուցման ժամանակահատվածի յուրաքանչյուր տարվա համար պետության կողմից փոխհատուցման ենթակա համայնքի բյուջեի կորուստների գումարը հաշվարկվում է որպես յուրաքանչյուր տարում համայնքի բյուջեի կորուստների և լրացուցիչ եկամուտների հաշվարկային գումարների դրական տարբերություն (այսուհետ` փոխհատուցման ենթակա գումար):

2. Համայնքի բյուջեի կորուստները և լրացուցիչ եկամուտները հաշվարկվում են սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով (կցվում է) սահմանված բանաձևերի (այսուհետ` բանաձևեր) կիրառմամբ:

3. Եթե համայնքի եկամուտները նվազեցնող կամ ավելացնող` Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի կորուստները կամ լրացուցիչ եկամուտները հաշվարկելու համար բանաձևերը կիրառելի չեն, ապա Հայաստանի Հանրապետության կառավարությունը փոխհատուցման ենթակա գումարների հաշվարկման տարվա ընթացքում Ազգային ժողով է ներկայացնում սույն օրենքում փոփոխություններ և (կամ) լրացումներ նախատեսող օրենքի նախագիծ:

4. Համայնքների բյուջեներին պետության կողմից տվյալ տարում փոխհատուցման ենթակա գումարները` ըստ առանձին համայնքների, հաստատվում են տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքով, եթե այլ բան նախատեսված չէ այդ օրենքով:

5. Սույն հոդվածի համաձայն` փոխհատուցման ժամանակահատվածի յուրաքանչյուր տարվա համար պետության կողմից համայնքների բյուջեներին փոխհատուցման ենթակա գումարները հատկացվում են տվյալ տարվան հաջորդող երկրորդ տարվա պետական բյուջեից, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

(5-րդ հոդվածը խմբ. 27.11.08 ՀՕ-214-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։