Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

Սույն Համաձայնագրի իրականացման նպատակով Կողմերն իրենց իրավասության սահմաններում պարտավորվում են մյուս Կողմի խնդրանքով կամ սեփական նախաձեռնությամբ ցուցաբերել փոխադարձ օգնություն և համագործակցել հետևյալ հարցերով՝

- դատախազական-քննչական գործունեության նյութերի փոխանակում,

- նյութերի տրամադրում, որոնք կարող են հիմք հանդիսանալ քրեական գործ հարուցելու համար,

- հանցագործությունների և դրանք կատարողների մասին տեղեկությունների, ինչպես նաև հանցավորության վիճակի և միտումների վերաբերյալ տվյալների տրամադրում,

- գործող ազգային օրենսդրության, հանցավորության դեմ պայքարի ոլորտում իրավապահ մարմինների գործունեության համակարգման վերաբերյալ տեղեկատվության փոխանակում,

- դատախազական-քննչական կադրերի պատրաստում և որակավորման բարձրացում, նրանց գիտական, մեթոդական և տեղեկատվական ապահովում,

- այլ ձևերով, որոնք չեն հակասում նրանց պետությունների ազգային օրենսդրությանը և այն միջազգային պայմանագրերի դրույթներին, որոնց մասնակիցներն են հանդիսանում այդ պետությունները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։