Հոդված 14. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում ստանալը
Հոդված 14. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում ստանալը
1. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում տրվում է`
ա) կառավարության հաստատած ցանկում ընդգրկված պետական բարձրագույն (այդ թվում` օրդինատուրա, ինտերնատուրա և մագիստրատուրա) կամ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների ցերեկային ուսուցման ուսանողներին.
բ) պետական գիտակրթական համակարգի ասպիրանտուրայում սովորողներին.
գ) պետական պատվերով, միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին, օրդինատուրայում, ինտերնատուրայում, մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում սովորողներին:
2. Ասպիրանտուրա և մագիստրատուրա ընդունվելու կարգն ու պայմանները հաստատվում են կառավարության որոշմամբ:
3. Անբավարար առաջադիմության կամ անկարգապահության համար բարձրագույն կամ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններից հեռացված կամ երկրորդ անգամ նույն կուրսում մնացած 18 տարին լրացած անձինք, ինչպես նաև սույն օրենքի 13 կամ 15 հոդվածներով չնախատեսված հիմքերով ուսման տարկետում ստացած անձինք կորցնում են կրթությունը շարունակելու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու իրավունքը:
4. Կրթությունը շարունակելու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած անձինք պարտադիր զինվորական ծառայության են կանչվում մինչև 27 տարեկան դառնալը: