Հոդված 20. Զինվորական ծառայության տեսակները
Հոդված 20. Զինվորական ծառայության տեսակները
1. Հայաստանի Հանրապետությունում զինվորական ծառայությունը բաղկացած է ժամկետային և պահեստազորային զինվորական ծառայություններից:
Ժամկետային զինվորական ծառայությունը բաղկացած է պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայություններից:
2. Պարտադիր զինվորական ծառայություն է համարվում զինված ուժեր և այլ զորքեր զորակոչված շարքային ու սպայական կազմերի, ռազմաուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների և դրանք ավարտած սպաների զինվորական ծառայությունը:
3. Պայմանագրային զինվորական ծառայություն է համարվում զինված ուժերում և այլ զորքերում կամավոր հիմունքներով զինվորական ծառայություն անցնող շարքային, ենթասպայական, սպայական կազմի և կանանց զինվորական ծառայությունը:
4. Օտարերկրյա պետությունների զորամասերում ու ռազմաուսումնական հաստատություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ծառայությունը և ուսումնառությունը, ինչպես նաև օտարերկրյա պետությունների քաղաքացիների ծառայությունը և ուսումնառությունը Հայաստանի Հանրապետության զորամասերում ու ռազմաուսումնական հաստատություններում կարգավորվում են միջպետական պայմանագրերով: