Անցնել բովանդակությանը
Գլուխ IV · ԶՈՐԱԿՈՉԸ

Հոդված 12. Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելը

գործել է մինչև 2000-04-15Բացել ARLIS-ում

Հոդված 12. Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելը

1. Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է`

ա) հանրապետական զորակոչային հանձնաժողովի կողմից առողջական վիճակի պատճառով զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված քաղաքացին` հանվելով զինվորական հաշվառումից.

բ) այն քաղաքացին, ում հայրը (մայրը) կամ հարազատ եղբայրը (քույրը) զոհվել (մահացել) է Հայաստանի Հանրապետության պաշտպանության կամ զինված ուժերում և այլ զորքերում ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ, և նա այդ ընտանիքի միակ արու զավակն է.

գ) քաղաքացին` կառավարության որոշմամբ.

դ) մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունն ընդունելն օտարերկրյա պետությունների զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցած քաղաքացին:

2. Պահեստազորի սպաները պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում են սույն հոդվածի 1-ին կետի «ա» և «գ» ենթակետերի հիմքերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։