Հոդված 13. ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ և ՀԱՅՏԱՏՈՒԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ
Հոդված 13. ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ և ՀԱՅՏԱՏՈՒԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ
1. Փորձաքննության ցանկացած որոշմանը չհամաձայնելու դեպքում հայտատուն իրավունք ունի դրա ստացման օրվանից երեք ամսվա ընթացքում բողոք ներկայացնել գերատեսչության բողոքարկման խորհուրդ (այսուհետ` բողոքարկման խորհուրդ):
2. Բողոքարկման խորհուրդը բողոքը քննարկում է գերատեսչության կողմից հաստատված կարգով:
3. Փորձաքննության ցանկացած որոշմանը կամ բողոքարկման խորհրդի որոշմանը չհամաձայնելու դեպքում հայտատուն իրավունք ունի որոշումն ստանալու օրվանից վեցամսյա ժամկետում դիմել դատարան:
4. Հայտատուն իրավունք ունի ծանոթանալ փորձաքննության որոշման մեջ նշված նյութերին: Որոշման ստացման օրվանից մեկ ամսվա ընթացքում հայտատուն կարող է պահանջել այդ նյութերի պատճենները:
5. Գերատեսչությունը սույն օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ կետով, 10-րդ հոդվածի 3-րդ կետով և սույն հոդվածի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված և հայտատուի կողմից բաց թողնված ժամկետը կարող է վերականգնել դրա լրանալուց հետո երեք ամսվա ընթացքում, հայտատուի տված դիմումի համաձայն, սահմանված տուրքի վճարման դեպքում:
(13-րդ հոդվածը փոփ., խմբ. 26.12.02 ՀՕ-497-Ն)