Հոդված 10. ՀԱՅՏԱՐԿՎՈՂ ՆՇԱՆԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 10. ՀԱՅՏԱՐԿՎՈՂ ՆՇԱՆԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
1. Հայտարկվող նշանի փորձաքննությունն անցկացվում է նախնական փորձաքննությունն ավարտվելուց հետո վեցամսյա ժամկետում: Փորձաքննության ընթացքում սահմանվում է ապրանքային նշանի առաջնությունը և ստուգվում հայտարկվող ապրանքային նշանի համապատասխանությունն առնվազն սույն օրենքի 11 հոդվածով և 12 հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջներին:
2. Փորձաքննության արդյունքների հիման վրա ընդունվում է որոշում` հայտարկված նշանը որպես ապրանքային նշան գրանցելու կամ գրանցումը մերժելու մասին:
3. Նշանի գրանցման կամ գրանցումը մերժելու մասին որոշումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում հայտատուն կարող է դիմում ներկայացնել գերատեսչություն` կրկնական փորձաքննություն անցկացնելու խնդրանքով` բերելով հիմնավոր փաստարկներ:
4. Նշված ժամկետը հայտատուի խնդրանքով կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան վեց ամսով, եթե ժամկետի երկարաձգման մասին դիմումն ստացվել է մինչև վերոհիշյալ երկամսյա ժամկետի ավարտը:
5. Նշանի գրանցման մասին փորձաքննության որոշումը կարող է վերանայվել գերատեսչության կողմից նույնատիպ ապրանքների համար ավելի վաղ առաջնությունից օգտվող նույնական կամ շփոթելու աստիճան նման նշանի հայտի ստացման կամ ապրանքի ծագման տեղանվան գրանցման կապակցությամբ:
(10-րդ հոդվածը խմբ. 26.12.02 ՀՕ-497-Ն)