Հոդված 28. ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԳՐԱՆՑՈՒՄՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼԸ
Հոդված 28. ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԳՐԱՆՑՈՒՄՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼԸ
1. Ապրանքային նշանի գրանցումը դրա գործողության ամբողջ ժամկետի ընթացքում կարող է ամբողջովին կամ մասնակիորեն անվավեր ճանաչվել, եթե դա կատարվել է սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված պահանջների խախտմամբ կամ Փարիզյան կոնվենցիայի 6.սեփթիս հոդվածի 1-ին կետում նշված դեպքերում, ինչպես նաև ապրանքային նշանի գրանցման մասին տեղեկությունները պաշտոնական տեղեկագրում հրապարակելու օրվանից հինգ տարվա ընթացքում` սույն օրենքի 12 հոդվածի պահանջներից ելնելով:
2. Ապրանքային նշանի գրանցումն անվավեր ճանաչելու մասին բողոքը կարող է բողոքարկման խորհուրդ ներկայացնել ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ: Բողոքարկման խորհուրդը բողոքը քննարկում է գերատեսչության կողմից հաստատված կարգով:
3. Բողոքարկման խորհրդի որոշումը դրա ընդունման օրվանից վեցամսյա ժամկետում կարող է վիճարկվել դատական կարգով:
4. Սույն հոդվածի 1-ին կետի համաձայն` ապրանքային նշանի գրանցումն ամբողջովին կամ մասնակիորեն կարող է ճանաչվել անվավեր նաև գերատեսչության նախաձեռնությամբ` իր կողմից հաստատված կարգով:
(28-րդ հոդվածը փոփ. 26.12.02 ՀՕ-497-Ն)