Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2003-02-01-ից մինչև 2005-01-07։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

Հոդված 29. ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ և ԿՐԿՆԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

գործել է մինչև 2005-01-07Բացել ARLIS-ում

Հոդված 29. ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ և ԿՐԿՆԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

1. Գերատեսչությունն ապրանքային նշանի գրանցումը չեղյալ է հայտարարում հետևյալ դեպքերում`

ա) ավարտվել է սույն օրենքի 16 հոդվածով նախատեսված` ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը.

բ) սույն օրենքի 21 հոդվածի 4-րդ կետի համաձայն, դատարանի որոշմամբ վաղաժամկետ դադարեցվել է կոլեկտիվ նշանի գրանցումը` միասնական որակական կամ այլ ընդհանուր բնութագրեր չունեցող ապրանքների վրա կոլեկտիվ նշանն օգտագործելու պատճառով.

գ) սույն օրենքի 22 հոդվածի 4-րդ կետի համաձայն, դատարանի որոշմամբ վաղաժամկետ դադարեցվել է ապրանքային նշանի գործողությունը` ապրանքային նշանի չօգտագործման պատճառով.

դ) ապրանքային նշանի գրանցումը ճանաչվել է անվավեր` սույն օրենքի 28 հոդվածի համաձայն.

ե) լուծարվել է ապրանքային նշանի սեփականատերը.

զ) ցանկացած անձի դիմումի համաձայն, դատարանի որոշմամբ ապրանքային նշանը ճանաչվել է որոշակի տեսակի ապրանքների նշման վերացված և համընդհանուր կիրառում ստացած նշան.

է) ապրանքային նշանին նույնական կամ շփոթելու աստիճան նման ապրանքի ծագման տեղանուն գրանցելու կապակցությամբ, եթե ապրանքային նշանի սեփականատերը չի ստացել տվյալ ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունք.

ը) ապրանքային նշանից հրաժարվել է դրա սեփականատերը:

2. Սույն հոդվածի 1-ին կետի համաձայն, ապրանքային նշանի գրանցումը չեղյալ հայտարարելու դեպքերում (բացառությամբ «գ» և «դ» ենթակետերում նշված դեպքերի), գրանցման գործողության դադարեցման օրվանից 3 տարվա ընթացքում ապրանքային նշանը, նախկին սեփականատիրոջից կամ նրա իրավահաջորդից բացի, այլ անձանց անունով չի կարող գրանցվել:

(29-րդ հոդվածը խմբ., փոփ. 26.12.02 ՀՕ-497-Ն)

Ե Ր Կ Ր Ո Ր Դ Մ Ա Ս

ԱՊՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ ՏԵՂԱՆՈՒՆԸ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։