Գլուխ 1 · ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 3. ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐԸ
Հոդված 3. ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐԸ
1. Ապրանքային նշանը կարող է գրանցվել անձի անունով:
2. Գրանցված ապրանքային նշանի սեփականատիրոջը տրվում է ապրանքային նշանի գրանցման վկայագիր (այսուհետ` ապրանքային նշանի վկայագիր):
3. Ապրանքային նշանի վկայագիրը հաստատում է ապրանքային նշանի գրանցման փաստը, առաջնությունը, ինչպես նաև ապրանքային նշանի վկայագրում նշված ապրանքների նկատմամբ ապրանքային նշանի օգտագործման բացառիկ իրավունքը:
(3-րդ հոդվածը փոփ. 26.12.02 ՀՕ-497-Ն)