Գլուխ 1 · ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1
Հոդված 1.
Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 21-ի դատական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 3-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Առաջին ատյանի դատարաններն են`
1) ընդհանուր իրավասության դատարանները.
2) վարչական դատարանը:
4. Վերաքննիչ դատարաններն են`
1) քրեական վերաքննիչ դատարանը.
2) քաղաքացիական վերաքննիչ դատարանը.
3) վարչական վերաքննիչ դատարանը:
5. Վարչական դատարանը և վարչական վերաքննիչ դատարանը մասնագիտացված դատարաններ են։»։