Հոդված 5. Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական
Հոդված 5. Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական
ապահովագրության ենթակա և ապահովագրական նպաստի իրավունք ունեցող անձինք
Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության ենթակա են`
1) գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձինք (այսուհետ` վարձու աշխատողներ).
2) անհատ ձեռնարկատերերը, նոտարները (այսուհետ` ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձինք):
Անձն ապահովագրական նպաստի իրավունք ունի սույն օրենքով սահմանված պայմանների բավարարման և պարտադիր սոցիալական ապահովության վճարներ, իսկ մինչև 2008 թվականի հունվարի 1-ը` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ (այսուհետ` սոցիալական վճար) կատարած լինելու դեպքում:
Սույն օրենքով սահմանված ապահովագրական նպաստները տրվում են, եթե դրանց ստանալու իրավունքն առաջացել է աշխատանքի ժամանակաշրջանում (ներառյալ` փորձաշրջանը):
(5-րդ հոդվածը փոփ. 24.10.07 ՀՕ-244-Ն)