Հոդված 1
Հոդված 1.
«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-252 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Ընկերությունը կարող է ունենալ կլոր կնիք: Կնիքը պետք է պարունակի հայերենով իր ֆիրմային անվանումը, ինչպես նաև օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` կառավարություն) սահմանած այլ վավերապայմաններ: Ընկերության կնիքը կարող է պարունակել նաև ընկերության անվանումը կամ ֆիրմային անվանումն օտար լեզուներով, ինչպես նաև նրա ապրանքային նշանի պատկերը կամ խորհրդանիշը:»: