Հոդված 12
Հոդված 12.
Օրենքի 15-րդ հոդվածում`
1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Պետական ռեգիստր փաստաթղթերի ներկայացման օրը պետական ռեգիստրում դիմումի ստացման ամսաթիվն է: Դիմումի ստացման մասին կատարվում է գրառում փաստաթղթերի ընդունման մատյանում:».
2) 2-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) մեկ թերթից ավելի ծավալ ունեցող փաստաթղթի, այդ թվում` փաստաթղթի պատճենի թերթերը պետք է լինեն համարակալված.».
3) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ա.1» ենթակետով.
«ա.1) մեկ թերթից ավելի ծավալ ունեցող փաստաթղթի, այդ թվում` փաստաթղթի պատճենի թերթերը պետք է լինեն կարված, որը պետք է ապահովի փաստաթղթի ամբողջականությունը.».
4) 2-րդ կետի «ը» ենթակետը «Կանոնադրության փոփոխությունը» բառերից հետո լրացնել «կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը» բառերով.
5) 3-րդ կետի «Իրավաբանական անձի դիմումը» բառերը փոխարինել «Դիմումը» բառով.
6) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ.1» ենթակետով.
«դ.1) օրենքով սահմանված այլ տեղեկություններ.».
7) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին և 5.2-րդ կետերով.
«5.1. Պետական գրանցումների (հաշվառումների) իրականացման համար սույն օրենքով սահմանված փաստաթղթերը սույն հոդվածի 5.2-րդ կետով նախատեսված կարգն ուժի մեջ մտնելուց հետո կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով:
5.2. Փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացման կարգը և պետական գրանցման (հաշվառման) առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»: