Հոդված 18
Հոդված 18.
Օրենքի 21-րդ հոդվածում`
1) 1-ին կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) կանոնադրություն` հաստատված ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) կողմից.».
2) 1-ին կետի վերջին պարբերությունը ուժը կորցրած ճանաչել.
3) 2.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2.1. Առևտրային կազմակերպությունները, սույն հոդվածով նախատեսված փաստաթղթերից բացի, ներկայացնում են նաև «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ֆիրմային անվանման գրանցման մասին հայտը: Եթե առևտրային կազմակերպությունները չեն ներկայացրել սույն կետով սահմանված հայտը, ապա նրանք սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով սահմանված դիմումում պետք է ներառեն տեղեկություններ ֆիրմային անվանման գրանցման հնարավորության մասին եզրակացության համարի և տրման օրվա մասին:».
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.
«3.1. Հիմնադրման միջոցով ստեղծված իրավաբանական անձի հիմնադիր (մասնակից) իրավաբանական անձով իրավաբանական անձինք պետական գրանցման համար, սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված փաստաթղթերից բացի, ներկայացնում են նաև հիմնադիր իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենը: Սույն կետում նշված փաստաթուղթը չի ներկայացվում, եթե հիմնադիրը (մասնակիցը) պետություն կամ համայնք է:».
5) 4-րդ կետի «Պետական գրանցման» բառերը փոխարինել «Պետական հաշվառման» բառերով.
6) 4-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) հաշվառման մասին դիմում.»:
7) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5. Սույն հոդվածի համաձայն ներկայացվող դիմումներում լրացման ենթակա տվյալների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»: