Հոդված 14
Հոդված 14.
Օրենքի 17-րդ հոդվածում`
1) 4-րդ կետի «գրանցված բոլոր իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի» բառերը փոխարինել «բոլոր գրանցված իրավաբանական անձանց և հաշվառված անհատ ձեռնարկատերերի» բառերով.
2) 4-րդ կետի վերջին պարբերությունը «իրավաբանական անձի գրանցման համարը» բառերից հետո լրացնել «հարկ վճարողի հաշվառման համարը,» բառերով.
3) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Պետական միասնական գրանցամատյանից իրավաբանական անձանց պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման, առանձնացված ստորաբաժանումների ու հիմնարկների պետական հաշվառման մասին տեղեկությունները պարբերաբար տրամադրվում են Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը: Տեղեկությունների տրամադրման կարգը (այդ թվում` տեղեկությունների կազմը, տրամադրման պարբերականությունը) սահմանում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը և Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահը:
Պետական միասնական գրանցամատյանից իրավաբանական անձանց պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման, առանձնացված ստորաբաժանումների ու հիմնարկների պետական հաշվառման մասին տեղեկությունները պարբերաբար տրամադրվում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին:
Տեղեկությունների տրամադրման կարգը (այդ թվում` տեղեկությունների կազմը, տրամադրման պարբերականությունը) սահմանում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահը:»: