Հոդված 8
Հոդված 8.
Օրենքի 11-րդ հոդվածում`
1) 1-ին կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման համար սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերը կարող են ներկայացվել բնակության կամ հաշվառման վայրի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանում:».
2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Առևտրային կազմակերպությունների գրանցման (ստեղծման) համար անհրաժեշտ փաստաթղթերի (կանոնադրության, հիմնադիր ժողովի որոշման) նմուշային ձևերը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը: Պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջում տեղադրված նմուշային ձևերում առևտրային կազմակերպությունների հիմնադիրները կամ նրանց լիազորած անձը լրացնում են միայն իդենտիֆիկացնող (անհատականացնող) տեղեկություններ:».
3) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումում ստուգվում են իրավաբանական անձի կազմավորման կարգը, ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունն ու համապատասխանությունն oրենքների պահանջներին: Առևտրային կազմակերպությունների կանոնադրության համապատասխանությունն oրենքի պահանջներին չի ստուգվում: Առևտրային կազմակերպությունների համար ստուգվում են միայն ներկայացված կանոնադրության ամբողջականությունն ու սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կանոնադրության մեջ ներառման ենթակա տեղեկությունների, ինչպես նաև իրավահաջորդության մասին դրույթների լիարժեքությունը և ճշտությունը:».
4) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Իրավաբանական անձի փաստաթղթերի ստուգումից հետո պետական գրանցումը մերժելու հիմքեր չհայտնաբերելու դեպքում պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումում սույն oրենքի 20-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները լրացվում են պետական գրանցման քարտում (այսուհետ` քարտ), կենտրոնական մարմնի տրամադրած կոդերին համապատասխան` կոդավորվում է իրավաբանական անձը: Տարածքային ստորաբաժանման ղեկավարը գրանցվող իրավաբանական անձին շնորհում է գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը («Կազմակերպություններին և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով), ստորագրում և կնքում է քարտը, գրառում է անհրաժեշտ տեղեկություններ պետական գրանցամատյանում ու տալիս է իր կողմից ստորագրված և կնքված պետական գրանցման վկայականը: Իրավաբանական անձի կանոնադրության տիտղոսաթերթի վրա կատարվում է իրավաբանական անձի պետական գրանցման մասին տեղեկությունների գրառում: Անհատ ձեռնարկատիրոջ փաստաթղթերի ստուգումից հետո պետական հաշվառումը մերժելու հիմքեր (հակասություններ ներկայացված փաստաթղթերում, հաշվառված լինելը) չհայտնաբերելու դեպքում պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումում սույն oրենքի 20-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները լրացվում են պետական հաշվառման քարտում: Տարածքային ստորաբաժանման ղեկավարը հաշվառվող անհատ ձեռնարկատիրոջը շնորհում է պետական հաշվառման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը («Կազմակերպություններին և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով), ստորագրում և կնքում է քարտը, գրառում է անհրաժեշտ տեղեկություններ պետական գրանցամատյանում ու տալիս է իր ստորագրած և կնքած պետական հաշվառման վկայականը:»: