Հոդված 9
Հոդված 9.
Օրենքի 12-րդ հոդվածում`
1) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Առևտրային կազմակերպությունների համար ստուգվում են միայն ներկայացված կանոնադրության փոփոխությունների կամ լրացումների (կամ նոր խմբագրությամբ կանոնադրության) ամբողջականությունն ու սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված, կանոնադրության մեջ ներառման ենթակա տեղեկությունների, ինչպես նաև իրավահաջորդության մասին դրույթների լիարժեքությունը և ճշտությունը:».
2) 4-րդ կետի «պետական գրանցման» և «պետական գրանցումը» բառերը համապատասխանաբար փոխարինել «պետական հաշվառման» և «պետական հաշվառումը» բառերով.
3) 5-րդ կետից հանել «(անհատ ձեռնարկատիրոջ)» և «(պետական գրանցման վայրի)» բառերը.
4) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման վայրի փոփոխությամբ պայմանավորված փոփոխության պետական հաշվառումը կատարում է մինչև փոփոխությունը հաշվառելու (գրանցելու) պահը հաշվառած (գրանցած) տարածքային ստորաբաժանումը, որը համապատասխան պետական հաշվառումը կատարելուց հետո անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման գործերը տեղափոխում է համապատասխան տարածքային բաժին:»: