Անցնել բովանդակությանը

Հոդված 6. Արտոնագրային վճարի հարկման օբյեկտը և չափը

գործել է մինչև 2012-04-01Բացել ARLIS-ում

Հոդված 6. Արտոնագրային վճարի հարկման օբյեկտը և չափը

1. Արտոնագրային վճարի հարկման օբյեկտ են համարվում սույն օրենքի անբաժանելի մաս համարվող հավելված N 1-ում և N 2-ում ընդգրկված գործունեության տեսակները, որոնց իրականացման արդյունքում ֆիզիկական անձն ստացել է կամ նպատակ է ունեցել ստանալ եկամուտ:

2. Գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով արտոնագրային վճարի չափը սահմանվում է սույն օրենքի անբաժանելի մաս համարվող հավելված N 1-ում և N 2-ում սահմանված եռամսյակային չափերից ելնելով: Սույն օրենքի հավելված N 2-ում սահմանված գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով արտոնագրային վճարի եռամսյակային չափերը որոշվում են մեկ միավորի արտոնագրային վճարի եռամսյակային դրույքաչափի և արտոնագրային վճարի հաշվարկման համար հիմք ընդունվող մեծության արտադրյալով:

3. Գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով արտոնագրային վճարի չափը սահմանվում է արտոնագրային վճարի եռամսյակային չափի և տվյալ գործունեության տեսակի համար տվյալ արտոնագրում նշված ժամանակահատվածում ներառված եռամսյակների թվի արտադրյալով` դրամական արտահայտությամբ:

4. Ընթացիկ տարում սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը գերազանցելու, ինչպես նաև սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասերով սահմանված պայմաններին չբավարարելու դեպքում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող արտոնագրային վճար վճարող ֆիզիկական անձինք`

1) դադարում են համարվել արտոնագրային վճար վճարող և այդ պահից մինչև ընթացիկ տարվա վերջը չեն կարող հանդիսանալ արտոնագրային վճար վճարող.

2) այդ պահից մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար հարկերը հաշվարկում և վճարում են անհատ ձեռնարկատերերի համար օրենքով սահմանված ընդհանուր կարգով` այդ չափը գերազանցող մասով (բացառությամբ` հաշվեգրման եղանակով եկամուտների հաշվարկման և հարկային վնասների փոխանցման դրույթների):

5. Ընթացիկ տարում սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը գերազանցելու, ինչպես նաև սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասերով սահմանված պայմաններին չբավարարելու դեպքում արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերը`

1) դադարում են համարվել արտոնագրային վճար վճարող և այդ պահից մինչև ընթացիկ տարվա վերջը չեն կարող հանդիսանալ արտոնագրային վճար վճարող.

2) այդ պահից մինչև ընթացիկ տարվա վերջն ընկած ժամանակահատվածի համար հարկերը և պարտադիր սոցիալական ապահովության վճարները հաշվարկում և վճարում են օրենքով սահմանված ընդհանուր կարգով` այդ չափը գերազանցող մասով:

6. Ընթացիկ տարում արտոնագրային վճար վճարող հանդիսանալուց դադարելու դեպքում սույն օրենքով սահմանված կարգով վճարված արտոնագրային վճարները չեն հաշվանցվում տվյալ տարվա եկամտահարկի և (կամ) ԱԱՀ-ի գումարներից և չեն վերադարձվում (անկախ նրանից, թե որ ժամանակահատվածի համար է վճարվել արտոնագրային վճարը), ինչպես նաև հաշվի չեն առնվում արտոնագրային վճար վճարող համարվելու ժամանակաշրջանում ձեռքբերումների գծով կատարված ծախսերը և վճարված (վճարվող) ԱԱՀ-ի գումարները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։