Հոդված 9. Սույն օրենքի խախտման համար պատասխանատվությունը
Հոդված 9. Սույն օրենքի խախտման համար պատասխանատվությունը
1. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված պայմանը խախտելու դեպքում արտոնագրային վճար վճարողները կրում են չգրանցված վարձու աշխատող պահելու դեպքում գործատուների համար օրենքով սահմանված պատասխանատվությունը:
2. Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների պարտադիր կիրառմամբ գործունեություն իրականացնող արտոնավճար վճարող անհատ ձեռնարկատերերը հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման և հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների կանոնները չպահպանելու դեպքում կրում են օրենքով սահմանված պատասխանատվությունը:
3. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված տեղեկությունները հարկային մարմիններ չներկայացնելու դեպքում արտոնագրային վճար վճարողները կրում են տեղեկությունները հարկային մարմիններ չներկայացնելու համար օրենքով սահմանված պատասխանատվությունը:
4. Արտոնագրային վճար վճարողի կողմից` տվյալ արտոնագրում չնշված և սույն օրենքի N 1 և N 2 հավելվածներում նշված գործունեության տեսակով (տեսակներով) զբաղվելու դեպքում արտոնագրային վճար վճարողից գանձվում է գործունեության այդ տեսակի (տեսակների) և ժամանակահատվածի համար սույն օրենքով սահմանված արտոնագրային վճարը` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով և չափով հաշվարկված տույժերի հետ միասին:
5. Անհատ ձեռնարկատեր հանդիսացող արտոնագրային վճար վճարողի կողմից սույն օրենքի N 1 և N 2 հավելվածներում չնշված գործունեության տեսակով (տեսակներով) զբաղվելու փաստը հարկային մարմնի կողմից արձանագրվելու դեպքում անհատ ձեռնարկատերերն այդ գործունեությամբ զբաղվելու պահից մինչև ընթացիկ տարվա վերջն ընկած ժամանակահատվածի համար հարկերը և պարտադիր սոցիալական ապահովության վճարները հաշվարկում և վճարում են օրենքով սահմանված ընդհանուր կարգով` հաշվի առնելով սույն օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դրույթները: