Գլուխ 6 · ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 42. Դատախազության գիտաուսումնական հաստատությունները
Հոդված 42. Դատախազության գիտաուսումնական հաստատությունները
Գլխավոր դատախազը կարող է դատախազության կադրերի որակավորման բարձրացման նպատակով ստեղծել կամ կազմավորել գիտաուսումնական հաստատություններ:
Դատախազության կազմակերպման և գործունեության բարելավմանն ուղղված գիտական առաջարկություններ մշակելու, իրավական փաստաթղթեր նախապատրաստելու և այլ մեթոդական օգնություն ցույց տալու համար գլխավոր դատախազն իրեն կից ստեղծում է գիտամեթոդական խորհուրդ: