Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 6. Դատախազության գործունեությանը միջամտելու անթույլատրելիությունը
Հոդված 6. Դատախազության գործունեությանը միջամտելու անթույլատրելիությունը
Ապօրինի որոշում ընդունելու նպատակով դատախազի նկատմամբ ներգործության, ինչպես նաև դատախազության գործունեությունը խոչընդոտող ցանկացած դրսևորում առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
Դատախազը, քննիչը պարտավոր չեն բացատրություններ տալ իրենց վարույթում գտնվող գործերի, նյութերի վերաբերյալ, ինչպես նաև դրանք տրամադրել ծանոթանալու այլ կերպ, քան օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով: