Գլուխ 3 · ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 25. Հսկողությունը նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ
Հոդված 25. Հսկողությունը նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ
Դատախազությունը նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելիս, բացի քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված լիազորություններից, իրականացնում է նախաքննության և հետաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում:
Նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու կարգը սահմանված է քրեական դատավարության օրենսգրքով: