Անցնել բովանդակությանը

ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅ-ՀՆԴԿԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Փոխըմբռնման հուշագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Հնդկաստանի Հանրապետության Կառավարությունը կհամագործակցի և կաջակցի հետևյալ ուղղություններով` համակարգչային սարքաշարերի, ծրագրաշարերի և այլ սարքավորումների տրամադրում, հայ փորձագետների վերապատրաստում Հնդկաստանում, Հնդկաստանից ՏՀՏ փորձագետների գործուղում ՏՀՏ ուսումնական կենտրոնը հիմնելու և պրակտիկ վերապատրաստում անցկացնելու համար, ուսումնական նյութերի և գրքերի տրամադրում, ինչպես նշված է ստորև.

1. Հնդկաստանի Կառավարության անունից որպես իրականացնող գործակալության նշանակել Հաշվողական առաջատար մշակումների կենտրոնին:

2. Կենտրոնի դասընթացների համար տրամադրել ՏՏ սարքաշարեր, համապատասխան ծրագրաշարեր և գործավար համակարգեր, ցանցային սարքավորումներ և լսարանի համար անհրաժեշտ այլ սարքավորումներ (պրոյեկտոր, էլեկտրոնային գրատախտակ, տպիչ և այլն):

3. Հնդկաստանից Հայաստան գործուղել ՏՀՏ փորձագետներ 50 մարդ/ամիս ընդհանուր հաշվարկով` Կենտրոնը հիմնելու և հայ դասախոսների համար պրակտիկ վերապատրաստում անցկացնելու համար:

4. Փորձագետների փոխանակում ԲԱՀ, հեռաբժշկության, էլեկտրոնային ուսուցման և այլ ոլորտներում, սեմինարների կազմակերպում Հնդկաստանում և Հայաստանում 3 մարդ/ամիս ընդհանուր հաշվարկով:

5. Առաջատար ՏՀՏ դասընթացների գծով հայ փորձագետների վերապատրաստում Հնդկաստանում 48 մարդ/ամիս ընդհանուր հաշվարկով:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։