Հոդված 4
Հոդված 4
Եթե սույն Հուշագրի որևէ հոդվածի կամ գործողության արդյունքում կամ առնչությամբ առաջանա մտավոր սեփականության հետ կապված խնդիր, ապա այդ օբյեկտի նկատմամբ սեփականության իրավունքը կշնորհվի` ելնելով տվյալ դեպքի առանձնահատկություններից, կիրառելի ազգային օրենսդրությանը և միջազգային սկզբունքներին համապատասխան: Սակայն եթե C-DAC կենտրոնը նախագծի և մշակի որևէ ծրագրաշար, սարքաշար, ուսումնական նյութ, մեթոդաբանություն/մեթոդ, նման աշխատանքների նկատմամբ մտավոր սեփականության իրավունքը կպատկանի C-DAC կենտրոնին (Հնդկաստանի Կառավարության ՏՏ վարչությանը): Նմանապես, եթե Կենտրոնը նախագծի և մշակի որևէ համակարգչային ծրագրաշար, սարքաշար, ուսումնական նյութ, մեթոդաբանություն/մեթոդ, նման աշխատանքների նկատմամբ մտավոր սեփականության իրավունքը կպատկանի Կենտրոնին (Հայաստանի Հանրապետության Կառավարությանը):
Կողմերը հաստատում են, որ որևէ երրորդ պետության չեն փոխանցի կամ տարածի սույն Հուշագրով նախատեսված համատեղ աշխատանքների ընթացքում հայտնի դարձած որևէ տեղեկություն` բացառությամբ այն դեպքերի, երբ հակառակ Կողմը գրավոր թույլտվություն է տվել, կամ եթե դա պահանջվել է դատական կարգով: Նման կերպով հանրությանը հայտնի դարձած տեղեկությունները /տվյալները/, հաշվետվությունները այլևս չեն համարվի գաղտնի: