Հոդված 1
Հոդված 1
Հնդկաստանի Հանրապետության Կառավարությունը կհամագործակցի և կաջակցի հետևյալ ուղղություններով` համակարգչային սարքաշարերի, ծրագրաշարերի և այլ սարքավորումների տրամադրում, հայ փորձագետների վերապատրաստում Հնդկաստանում, Հնդկաստանից ՏՀՏ փորձագետների գործուղում ՏՀՏ ուսումնական կենտրոնը հիմնելու և պրակտիկ վերապատրաստում անցկացնելու համար, ուսումնական նյութերի և գրքերի տրամադրում, ինչպես նշված է ստորև.
1. Հնդկաստանի Կառավարության անունից որպես իրականացնող գործակալության նշանակել Հաշվողական առաջատար մշակումների կենտրոնին:
2. Կենտրոնի դասընթացների համար տրամադրել ՏՏ սարքաշարեր, համապատասխան ծրագրաշարեր և գործավար համակարգեր, ցանցային սարքավորումներ և լսարանի համար անհրաժեշտ այլ սարքավորումներ (պրոյեկտոր, էլեկտրոնային գրատախտակ, տպիչ և այլն):
3. Հնդկաստանից Հայաստան գործուղել ՏՀՏ փորձագետներ 50 մարդ/ամիս ընդհանուր հաշվարկով` Կենտրոնը հիմնելու և հայ դասախոսների համար պրակտիկ վերապատրաստում անցկացնելու համար:
4. Փորձագետների փոխանակում ԲԱՀ, հեռաբժշկության, էլեկտրոնային ուսուցման և այլ ոլորտներում, սեմինարների կազմակերպում Հնդկաստանում և Հայաստանում 3 մարդ/ամիս ընդհանուր հաշվարկով:
5. Առաջատար ՏՀՏ դասընթացների գծով հայ փորձագետների վերապատրաստում Հնդկաստանում 48 մարդ/ամիս ընդհանուր հաշվարկով: