Հոդված 2
Հոդված 2
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը Ծրագրին կտրամադրի հետևյալ աջակցությունը.
1. Հայաստանի Կառավարության անունից որպես իրականացնող գործակալության նշանակել Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամին:
2. Հատկացնել շենք անհրաժեշտ տարածքներով, ներքին միջնապատերով, ներքին հարդարանքով, կապի միջոցներով (տարածքային համակարգչային ցանց (LAN) հեռախոսակապ, ISDN և այլն), հոսանքով, ինչպես նաև հագեցած հետևյալ հարմարություններով` UPS/DG սարք (այլընտրանքային հոսանքի մատակարարում), ջրամատակարարում, ջեռուցում, օդափոխություն և այլն:
3. Տրամադրել համակարգիչներ և գրասենյակային կահույք, գրասենյակների, լսարանների, գրադարանի և դասախոսների աշխատասենյակների համար անհրաժեշտ այլ սարքավորումներ:
4. Անվճար տրամադրել կահավորված բնակարաններ, փոխադրամիջոցներ, կապ և բժշկական ծառայություններ Հնդկաստանից գործուղված փորձագետների համար:
5. Հնդկաստանի փորձագետներին տրամադրել գրասենյակ, կապի միջոցներ և աջակցություն մուտքի արտոնագիր, աշխատանքի թույլտվություն ստանալու հարցում և այլն:
6. Համագործակցության ծրագրով նախատեսված ապրանքները և ծառայությունները կազատվեն Հայաստանի օրենսդրության համաձայն կիրառվող մաքսատուրքերից, ներքին հարկերից և այլ ֆինանսական գանձումներից, կամ Հայաստանի Կառավարությունը կծածկի մաքսատուրքերի, ներքին հարկերի և այլ ֆինանսական գանձումների հետ կապված` Հայաստանում առաջացած բոլոր ծախսերը:
7. Ապահովել մատակարարված ապրանքների մաքսազերծումը և դրանց տեղափոխումը Կենտրոն կարճ ժամկետներում: Որևէ ուշացման դեպքում պատասխանատու կլինի Հայաստանի Կառավարությունը:
8. Համակարգել տեղական միջոցառումները և գործունեությունը Կենտրոնի աշխատանքների և ուսումնական դասընթացների ընթացքում, ապահովել անհրաժեշտ գործիքներ, միջոցներ, աշխատողներ և այլն:
9. Ընտրել և վարձել հայ փորձագետներ, ովքեր կմասնակցեն վերապատրաստման դասընթացներին Հնդկաստանում և այնուհետև կստանձնեն Կենտրոնի կառավարումը: Կենտրոնի բնականոն աշխատանքի և գործունեության համար ցանկալի է, որ ՀՀ Կառավարությունն ապահովի, որ Հնդկաստանում վերապատրաստված դասախոսները առնվազն երկու տարի աշխատեն Կենտրոնում:
10. Տրամադրել ամենօրյա ֆինանսական և կառավարման աջակցություն Կենտրոնին:
11. Հոգալ Կենտրոնի ամենօրյա գործառնական ծախսերը:
12. Տրամադրել բոլոր պահանջվող թույլտվությունները և հաստատումները Կենտրոնի ստեղծման և գործունեության համար: