Հոդված 1
Հոդված 1
1. Պայմանավորվող կողմերը կաջակցեն Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության միջև փոխշահավետ տնտեսական համագործակցության զարգացմանը` Պայմանավորվող կողմերի պետություններում գործող օրենսդրությանը համապատասխան:
2. Սույն Համաձայնագրի շրջանակներում իրականացվող համագործակցությունն ուղղված է լինելու.
1) տնտեսական ներուժի օգտագործմանը երկկողմ տնտեսական հարաբերությունների ամրապնդման համար,
2) երկկողմ տնտեսական հարաբերությունների աշխուժացմանը մասնավորապես առևտրաշրջանառության, ներդրումների, նորամուծությունների և տնտեսական ծրագրերի ֆինանսավորման ոլորտում,
3) հարաբերությունների զարգացմանն էներգետիկայի, շինարարության, տրանսպորտի և գյուղատնտեսության ոլորտում: