Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

Սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված համագործակցությունը կիրականացվի մասնավորապես հետևյալ ձևերով.

1) Պայմանավորվող կողմերի պետությունների տնտեսավարող սուբյեկտների կամ Պայմանավորվող կողմերի պետությունների` տնտեսավարող սուբյեկտներ միավորող կազմակերպությունների միջև կապերին աջակցում,

2) մի Պայմանավորվող կողմի տնտեսավարող սուբյեկտների կողմից մյուս Պայմանավորվող կողմի տարածքում օբյեկտների կառուցում, վերակառուցում, ինչպես նաև տեխնոլոգիական արդիականացում ներառող նախագծերի իրականացմանն աջակցություն կամ Պայմանավորվող կողմերի պետությունների տնտեսավարող սուբյեկտների համատեղ մասնակցություն իրենց կամ երրորդ երկրների տարածքում,

3) նավթի ու գազի, ինչպես նաև էլեկտրաէներգետիկայի ոլորտներում նախագծերի իրականացմանն աջակցություն,

4) փոխգործակցություն արտոնագրման և ստանդարտացման բնագավառում,

5) աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը մասնավորապես համապատասխան կազմակերպությունների համագործակցության ամրապնդման միջոցով,

6) աջակցություն խորհրդատվական, իրավաբանական, բանկային և տեխնիկական ծառայությունների զարգացմանը, այդ թվում` այնպիսիների, որոնք նպաստում են մի Պայմանավորվող կողմի պետության տնտեսավարող սուբյեկտների կողմից մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում իրականացվող կամ համատեղ կերպով Պայմանավորվող կողմերի պետությունների տնտեսավարող սուբյեկտների կողմից իրենց կամ երրորդ պետությունների տարածքում իրականացվող ներդրումային նախագծերի իրագործմանը,

7) տնտեսության և առևտրի ոլորտում փորձի փոխանակման տարատեսակ ձևերին, այդ թվում` մասնագետների և տեխնիկական անձնակազմի փոխանակմանը, ինչպես նաև կրթության կազմակերպմանն աջակցություն և դրանց նախաձեռնում,

8) աջակցություն տոնավաճառների, ցուցահանդեսների, սեմինարների և այլ միջոցառումների կազմակերպմանն ու անցկացմանը, որոնք ուղղված են համագործակցության փոխադարձ հնարավորությունների մասին տեղեկատվության տարածմանը,

9) զբոսաշրջիկների փոխանակության զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։