Հոդված 5
Հոդված 5
1. Տնտեսական համագործակցության զարգացմանն օժանդակելու նպատակով Պայմանավորվող կողմերը ստեղծում են տնտեսական համագործակցության հայլեհական միջկառավարական հանձնաժողով, այսուհետ` Հանձնաժողով:
2. Հանձնաժողովի խնդիրներն են, մասնավորապես.
1) տնտեսական համագործակցության վիճակի գնահատման պարբերական իրականացումը,
2) տնտեսական համագործակցության զարգացումը սահմանափակող խնդիրների տարորոշումը և դրանց վերացման նպատակով համապատասխան միջոցների առաջարկումը,
3) տնտեսական համագործակցության հետագա զարգացմանն ուղղված առաջարկությունների նախապատրաստումը,
4) սույն Համաձայնագրի մեկնաբանմանը կամ կիրառմանն առնչվող վիճելի հարցերի քննարկումը:
3. Հանձնաժողովը կազմված է հայկական և լեհական մասերից, որոնք գլխավորում են նախագահները: Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը նշանակում է իր մասի նախագահին: Նախագահներից յուրաքանչյուրը նշանակում է այդ մասի տեղակալին, քարտուղարին և մյուս անդամներին: Առանձին հարցերի քննարկման համար Հանձնաժողովն իր իրավասությունների շրջանակներում կարող է ստեղծել աշխատանքային խմբեր` որոշելով դրանց խնդիրները:
4. Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն ըստ անհրաժեշտության, առնվազն տարին մեկ անգամ` հերթականությամբ Հայաստանի Հանրապետությունում և Լեհաստանի Հանրապետությունում: Նախագահներից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ կարող է գումարվել Հանձնաժողովի արտահերթ նիստ կամ կազմակերպվել նախագահների հանդիպում:
5. Հանձնաժողովի նիստը ձևակերպվում է հայերեն, լեհերեն և ռուսերեն արձանագրությունով, որոնք ստորագրում են երկու մասերի նախագահները: Արձանագրությունը ներառում է Հանձնաժողովի նիստերի ընթացքում ընդունված որոշումները:
6. Հանձնաժողովի գործունեությունը կարգավորվում է համաձայն իր սահմանած աշխատակարգի: