Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՓՇՏԱԿՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Սույն Համաձայնագրի նպատակների համար օգտագործվում են հետևյալ տերմինները.

ավտոտրանսպորտային միջոց - մեխանիկական սարք, որը նախատեսված է մարդկանց, բեռների կամ իր վրա տեղադրված սարքավորման և մեխանիզմների, այդ թվում` կցասայլերի, կիսակցասայլերի և մոտոցիկլետների փոխադրման համար,

ավտոտրանսպորտային միջոցի հափշտակում - ավտոտրանսպորտային միջոցի` ցանկացած անօրինական, ըստ Կողմերի ազգային օրենսդրության` քրեորեն պատժելի անհատույց բռնագրավում կամ զավթում,

ավտոտրանսպորտային միջոցի պահպանվածություն - ավտոտրանսպորտային միջոցի պահպանումն այն լրակազմով, որը համապատասխանում է դրա հայտնաբերման, կալանքի, առգրավման կամ արգելանքի տակ դնելու ժամանակ կազմված` ավտոտրանսպորտային միջոցի զննության արձանագրության մեջ նշված նկարագրությանը մինչև այդ ավտոտրանսպորտային միջոցի վերադարձման մասին հայցվող Կողմի կենտրոնական իրավասու մարմնի որոշման ուժի մեջ մտնելու պահը,

գրանցման փաստաթուղթ - ավտոտրանսպորտային միջոցի պետական գրանցման մասին լիազորված մարմինների կողմից տրված փաստաթուղթ, այդ թվում` նաև ժամանակավոր,

ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր - ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որն իրավունք ունի տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու ավտոտրանսպորտային միջոցը.

Կողմի կենտրոնական իրավասու մարմին - պետական իրավապահ մարմին, որը, սույն Համաձայնագրին համապատասխան, լիազորված է հայցեր ուղարկելու հափշտակված ավտոտրանսպորտային միջոցը վերադարձնելու մասին և որոշումներ ընդունելու դրանք վերադարձնելու մասին.

Կողմի իրավասու մարմին - պետական իրավապահ մարմին, որը, ազգային օրենսդրությանը համապատասխան, լիազորված է իրավախախտման դեպքում իրականացնելու ավտոտրանսպորտային միջոցի հետախուզում, կալանք, առգրավում կամ արգելանք,

հափշտակված ավտոտրանսպորտային միջոցի վերադարձում - հայցվող Կողմի կենտրոնական իրավասու մարմնի կամ դատական մարմնի որոշմամբ ավտոտրանսպորտային միջոցի հանձնումը հայցող Կողմի իրավասու մարմնին։

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։