Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

1. Հանցագործությունները կանխելու, բացահայտելու, խափանելու, հայտնաբերելու և հետաքննելու նպատակով Կողմերն անհատույց ձևով, հարցումների համաձայն տրամադրում են տեղեկություններ, որոնք կան օպերատիվ-տեղեկատվական, հետախուզական, քրեագիտական և այլ հաշվառումներում, արխիվներում, ինչպես նաև իրականացնում են իրենց տնօրինությանը ենթակա գիտատեխնիկական, տեղեկատվական-վերլուծական նյութերի և նորմատիվ իրավական ակտերի փոխանակում հանցավորության դեմ պայքարի ոլորտում:

2. Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունն իրականացվում է Կողմերի պետությունների օրենսդրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան:

3. Կողմերը համագործակցում են իրենց իրավասու մարմինների միջոցով: Իրավասու մարմինների ցանկը որոշում է Կողմերից յուրաքանչյուրը և այն փոխանցում է ավանդապահին սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին ծանուցագիրն ի պահ հանձնելիս: Իրավասու մարմինների ցանկի փոփոխությունների մասին Կողմերից յուրաքանչյուրը մեկ ամսվա ընթացքում գրավոր ծանուցում է ավանդապահին:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։