Հոդված 3
Հոդված 3.
Օրենքի 17-րդ հոդվածը «ֆիզիկական ուժ» բառերից հետո լրացնել «(այդ թվում` ձեռնամարտի հնարքներ), ինչպես նաև ձեռքի տակ գտնվող անհրաժեշտ առարկաներ, եթե ոչ ուժային միջոցները չեն ապահովում ոստիկանության զորքերի վրա դրված պարտականությունների կատարումը» բառերով, իսկ հոդվածի «, անհնազանդություն ցուցաբերելու» բառերը հանել: