Հոդված 4
Հոդված 4.
Օրենքի 18-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) ոստիկանության ծառայողների, ոստիկանության զորքերի զինծառայողների նկատմամբ իրենց պարտականությունները կատարելիս ցուցաբերվող դիմադրությունը խափանելիս կամ նրանց օրինական պահանջներին չենթարկվելու դեպքում.».
2) 1-ին մասի 5-րդ կետի «ձերբակալված անձանց Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային մարմիններ բերման ենթարկելիս» բառերը փոխարինել «իրավախախտում կատարած անձանց Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված հիմքերով ոստիկանություն բերելիս կամ ձերբակալելիս, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքերով ձերբակալելիս» բառերով, իսկ նույն կետը «զինծառայողներին» բառից հետո լրացնել «կամ չենթարկվել նրանց օրինական պահանջներին» բառերով.
3) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով.
«9) ավտոտրանսպորտային միջոցը կանգնեցնելիս, երբ վարորդն ակնհայտորեն չի ենթարկվում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի` տրանսպորտային միջոցը կանգնեցնելու պահանջին:».
4) 2-րդ մասում`
ա. 1-ին կետի «3-րդ» թիվը փոխարինել «2-րդ» թվով, իսկ «, 7-րդ» թիվը հանել,
բ. 2-րդ կետը «արցունքաբեր» բառից հետո լրացնել «, գրգռիչ» բառով, «գազ» բառից հետո` «, ծխաքողարկող միջոցներ, ռետինե գնդակներով փամփուշտներ» բառերով, իսկ նույն կետի «3-րդ,» թիվը հանել,
գ. 3-րդ կետից հանել «4-րդ,» և «8-րդ» թվերը,
դ. 4-րդ կետը «1-ին,» թվից հետո լրացնել «2-րդ,» թվով,
ե. 5-րդ կետը «1-ին մասի» բառերից հետո լրացնել «2-րդ,» թվով,
զ. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6) մարդկանց և տրանսպորտային միջոցների հարկադիր կանգնեցման (արգելափակման) միջոցներ` սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ, 8-րդ և 9-րդ կետերով նախատեսված դեպքերում.»,
է. 7-րդ կետը «1-ին,» թվից հետո լրացնել «2-րդ,» թվով,
ը. 9-րդ կետը «շներ» բառից հետո լրացնել «(պահնորդական, հետախուզական, պարեկային)» բառերով, իսկ նույն կետի «1-8-րդ» թվերը փոխարինել «1-7-րդ» թվերով,
թ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ կետով.
«10) հատուկ ներկող նյութեր` սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված դեպքում` ջրանետի միջոցով:».
5) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Արգելվում է հատուկ միջոցները գործադրել հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամների և անչափահասների նկատմամբ (բացառությամբ նրանց կողմից զինված հարձակում գործելու, զինված դիմադրության, մարդկանց կյանքին ու առողջությանն սպառնացող խմբակային հարձակման դեպքերի), դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների տարածքներում (բացառությամբ այն դեպքերի, երբ հատուկ միջոցները գործադրվում են դրանց լիազոր ներկայացուցիչների խնդրանքով), իսկ մարտավարատեխնիկական բնութագրերով պայթյունավտանգ հատուկ միջոցները` այն շենքերում (շինություններում), որտեղ արտադրվում կամ պահվում են դյուրավառ կամ պայթուցիկ նյութեր:»: